Բաժիններ՝

Թուրքիայում կքննարկեն Սիրիա ներխուժելու հարցը

Թուրքական գեներալները կքննարկեն Սիրիա ներխուժելու նախապատրաստման հարցը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորքերի հրամանատարների հանդիպում, որի ժամանակ կքննարկվի Սիրիա ռազմական ներխուժման հարցը: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:

Նշված հանդիպմանը ներկա են լինելու տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները:

Հարցերից մեկը լինելու է ռազմական հնարավոր ներխուժման հրամանատարի նշանակումը: Այս պահին Թուրքիան Սիրիայի սահմանին տեղակայել է թվով 54 հազար զինվոր, որը կազմում է երկրի ցամաքային զորքերի 15 տոկոսը:

Հուլիսի 3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան վերջին մի քանի օրում Սիրիայի սահմանին ավելացրել է ռազմական կոնտինգենտը` ներառած հատուկ նշանակության ջոկատները և ռազմական տեխնիկան:

Թուրքիայի և Սիրիայի միջև կոնֆլիկտը սկսվել է 2012թ. հոկտեմբերի 3-ին, երբ թուրքական կողմը կրակ էր բացել դեպի Սիրիայի տարածք, ի պատասխան՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի, որտեղ հրանոթային արկի պայթյունի հետևանքով զոհվել էր 5 մարդ:

Համաշխարհային հասարակայնությունը դատապարտեց միջադեպը և կոչ արեց թույլ չտալ կոնֆլիկտի ծավալմանը:

Անցած աշնանը Սիրիայում հայտարարեցին, որ յուրաքանչյուր թուրքական ներխուժում սիրիական տարածք կգնահատվի` որպես սուվերենության խախտում և ագրեսիայի դրսևորում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ