Հարկայինը ստուգելու է վարչապետի և այլ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինն առաջիկա 1 տարում նախատեսում է ստուգել 1631 տնտեսվարողների: 2015 թ. հուլիսի 1-ից մինչև 2016 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգվելու են բարձր ռիսկայնության խմբում ընգրկված 1414 տնտեսավարող սուբյեկտներ, միջին ռիսկայնության խմբում ընգրկված`175, և ցածր ռիսկայնության խմբում ընգրկված` 42 տնտեսավարող սուբյեկտների:
Ուշագրավ է, որ ստուգման ենթակա ընկերությունների ցանկում ներառվել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նրա ընտանիքին պատկանող «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Չիմեգ» և «Մեգա ֆուդ» ընկերությունները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ ֆուդը», «Արտաշատ-Վինկոն», Արարատի կոնյակի և Արտաշատի պահածոների գործարանները, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» և «Ալեքս Գրիգ» ընկերությունները, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի «Քեթրին Գրուպը» և այլն: