Բաժիններ՝

«Սևիլիան» Չիրո Իմմոբիլեի համար առաջարկել է Դորտմունդի «Բորուսիային» 12 մլն եվրո

Իսպանացիների առաջին անգամ առաջարկած 10 մլն եվրոն մերժվել է:

«Սևիլիան» երկրորդ փորձն է ձեռնարկել` ձեռք բերելու համար Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմմոբիլեին: Այս անգամ «Բորուսիային» առաջարկվել է 12 մլն եվրո:

Եվրոպայի լիգայի հաղթողների շարքերում Իմմոբիլեն դիտարկվում է՝ որպես Կարլոս Բակկայի փոխարինող, ով տեղափոխվել է «Միլան». տեղեկացնում է Football Italia-ն:

Մեկ տարի առաջ «Տորինոյից» իտալացու տրանսֆերը «Բորուսիայի» վրա նստեց մոտ 20 մլն եվրո: Առաջին մրցաշրջանում իտալացին «Բորուսիայի» կազմում խփել է ընդամենը 3 գնդակ` անցկացնելով 24 հանդիպում:

Սերիա Ա-ի նախկին լավագույն ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլին» և «Ֆիորենտինան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031