Համաշխարհային բանկը Վրաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 մլն դոլարի վարկի հատկացումը: Միջոցները, որ հատկացվելու են երրորդ տարածաշրջանային նախագծի համար, կտրամադրվեն Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջոցով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝հղում կատարելով ՀԲ-ի վրաստանյան գրասենյակին:

Նախագծի նպատակն է Սամցխե-Ջավախեթիում ու Մցխեթ-Մտիանետիում զարգացնել ենթակառուցվածքները, նպաստել զբոսաշրջության աճին ու տեղի տնտեսական զարգացմանը:

Նախագիծը բաղկացած է երկու բաժնից՝ քաղաքային անվանումների վերականգնում ու զբոսաշրջային երթուղիների ստեղծում, մասնավոր ներդրումների ներգրավման նպատակով հասարակական ու զբոսաշրջայն ենթակառուցվածքների ապահովում ու ինստիտուցիոնալ զարգացում:

Վարկը ՀԲ-ի կողմից Վրաստանի համար հաստատված տարածաշրջանային զարգացման երրորդ նախագիծն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031