Բաժիններ՝

Մեքսիկայում հրապարակվել է նարկոբարոն Գուսմանի բանտից փախչելու տեսագրությունը

Մեքսիկական իշխանությունները հրապարակել են «Ալտիպլանո» բանտի տեսահսկման սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է նարկոբարոն Խոակին Գուսմանը պատրաստվում փախուստին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Գուսմանը մի քանի անգամ գնում-գալիս իր բանտախցում, ապա մտնում է լոգախցիկն ու անհետանում:

Ավելի ուշ բանտախցում ոստիկանները անցք էին հայտնաբերել, որը տանում է դեպի մեկուկես կիլոմետր երկարություն ունեցող թունելը: Հենց թունելի օգնությամբ էլ նարկոբարոնը դուրս է եկել բանտից:

Հիշեցնենք, որ Գուսմանը կալանավորվել էր 2014թ. փետրվարին Սինալոա նահանգում մեքսիկացի ու ամերիկացի թմրաոստիկանների համատեղ օպերացիայի ընթացքում: Նրան ձերբակալել էին Մասատլան զբոսավայրի հյուրանոցներից մեկում:
Հուլիսի 12-ին հայտնի էր դարձել, որ նարկոբարոնը երկրորդ անգամ է փախչել խիստ ռեժիմի բանտից:

Մեքսիկայի ՆԳՆ-ից կարծում են, որ նրա փախուստին առնչություն ունեն նաև բանտի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031