Բաժիններ՝

Պուտինը երբեմն հետաքրքրվում է իմ օրգանիզմի տարբեր մասերով. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին:

Լրագրողը նրան հիշեցրել է Պուտինի հայտարարությունն այն մասին, որ վերջինս ցանկանում է Սաակաշվիլիին կախել հայտնի տեղից:

«Այո, նա երբեմն հետաքրքրվում է իմ օրգանիզմի տարբեր մասերով, սակայն բանն այդ չէ: Եկեք նայենք, թե ինչից է կախված հիմա Ուկրաինայի ներկայիս գոյությունը: Խոսքը ոչ թե ՌԴ-ին ռազմական պարտություն հասցնելու մասին է, չնայած ակնհայտ է նրա պաշտպանության անհրաժեշտությունը»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Միխայիլ Սաակաշվիլին պատասխանել է նաև հարցին, թե ով է ֆինանսավորում իր թիմին Ուկրաինայում:

«ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է կոռուպցիայի դեմ պայքարի մեր ծրագրերը: Մեզ ցուցաբերում է տեխնիկական աջակցություն, օրինակ՝ փաստաթղթերի ձևակերպման կենտրոնի ստեղծման հարցում, ինչի համար ուկրաինացիները նախկինում կաշառք էին տալիս: Ամերիկյան կառավարությունը, հնարավոր է, որ ֆինանսավորի նոր մաքսային ծառայության ստեղծումը՝ մեզ մոտ ուղարկելով իր մասնագետներին ու խորհրդատուներին»,-ասել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031