Բաժիններ՝

Աբիդալը քննադատել է «Բարսելոնայի» նախկին նախագահներին

Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը քննադատել է կատալոնական ակումբի թե նախկին և թե ներկայիս նախագահներին՝ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին։

Marca-ն փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը, ով ասում է, որ ակումբից հեռացել է չգնահատված լինելու ու որոշ մարդկանց պատճառով:

Պատահական չէ, որ Աբիդալը նման բան է ասում հենց հիմա, երբ առաջիկայում կատալոնական ակումբի նախագահական ընտրություններն են: Հարկ ենք համարում նշել, որ, եթե ակումբի նախագահ ընտրվի Լապորտան, ապա Աբիդալը կդառնա կապտանռնագույնների մարզական տնօրենը:

Հիշեցնենք նաև, որ Աբիդալը «Բարսելոնայում» հանդես է եկել 2007-2013 թթ.:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031