Ֆուտբոլիստներ, որոնց դժվար է պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով
Սթիվեն Ջերրարդն արդեն փորձել է «Գելեկսիի» մարզաշապիկը, իսկ Իկեր Կասիլիասը հրաժեշտ է տվել «Ռեալի» երկրպագուներին և շատ շուտով կհայտնվի «Պորտուի» կազմում: Այս երկրպագուներից շատերը նրան հիշում են այսպիսին և դժվար թե շուտ կարողանան համակերպվել այլ պատկերների հետ:
Եվս մեկ լեգենդ, որը նոր կյանք է ուզում. Բաստիան Շվայնշտայգերը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Բաստիանը «Բավարիայի» համակարգում հայտնվել է 1998թ. և հեռացել է այնտեղից 2015թ.:
Հիշենք լեգենդների, որոնց այլ ակումբներում պատկերացնելու դեռևս պատճառ չկա:
Անդրես Ինիեստա – «Բարսելոնա»:
Ինիեստան 12 տարեկանից «Բարսելոնայի» համակարգում է, իսկ 18-ից` հիմնական կազմում: Հիմա նա մնացել է առանց Խավիի, շուտով ստիպված կլինի տեղը կիսել նաև Թուրանի հետ: Բայց 31 տարեկանում կարելի է հույս ունենալ, որ հրաժեշտը շուտ չի լինի:
Լիոնել Մեսսի – «Բարսելոնա»:
Շատերն են երազում Մեսսիին ուղարկել այլ ակումբ և չեմպիոնատ և ստուգել, թե արդյո՞ք նա այդքան ուժեղ է: Բայց լրջորեն պատկերացնել արգենտինացու հեռանալը «Բարսելոնայից», դեռևս շատ դժվար է:
Ֆրանչեսկո Տոտտի – «Ռոմա»:
Տոտտին այնքան երկար ժամանակ է ասոցիացվում «Ռոմայի» հետ, որ բոլորը չէ, որ նկատել են, թե ինչպես է «Ռոման» սկսել ասոցիացվել Տոտտիի հետ:
Ֆիլիպ Լամ – «Բավարիա»:
Դեռևս կան մարդիկ, ովքեր հիշում են Լամին «Շտուտգարտում»: Բայց մարդիկ, ովքեր չեն պատկերացնում «Բավարիան» առանց նրա` ավելի շատ են:
Անտինիո Դի Նատալե – «Ուդինեզե»:
Սա լրիվ ուրիշ պատմություն է: Պահպանել հավատարմություն թոփ ակումբի նկատմամբ, այնքան էլ դժվար չէ: Շատ ավելի դժվար է հրաժարվել մեծ գործերից և ակումբային տիտղոսներից և պահպանել հավատարմությունը «Ուդինեզեի» կարգի ակումբի նկատմամբ:
Ջոն Թերի – «Չելսի»:
«Կարելի է դավաճանել կնոջը, բայց «Չելսիին» չի կարելի»:
Իգոր Ակինֆեև – «ԲԿՄԱ»:
Ակինֆեևին կարելի է հայհոյել, կարելի է քննադատել, բայց «ԲԿՄԱ»-ի դարպասներում այլ դարպասապահի պատկերացնել արդեն վաղուց հնարավոր չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը