Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը ՃՏՊ-ի մեջ է ընկել Օրշա-Մոգիլև մայրուղում: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ տեղի ժամանակով ժ. 21.00-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնում էր Մինսկ:

«Նախագահական ավտոշարասյան դիմաց է դուրս եկել BMW ավտոմեքենա ու մեծ արագությամբ հարվածել ավտոմեքենաներից մեկին («Մերսեդես» միկրոավտոբուս):

«Սպրինտերի» ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է ճամփեզրի առուն ու մի քանի անգամ շրջվել»,-գրել են սոցցանցերում:
Նշվում է, որ Բելառուսի նախագահն այդ ժամանակ չի գտնվել միկրոավտոբուսում: Մեքենայում գտնվող անվտանգության ծառայության աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց:

BMW-ի վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Տեսանյութեր

Լրահոս