Արդարադատության նախարարի պորտֆելը ՀՀԿ-ն ոչ մի գնով չի զիջի որևէ այլ կուսակցության. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Իշխանությունները շարունակում են րստ էության գաղտնի պահել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ նախօրեի անակնկալ հրաժարականի իրական պատճառները:

Անձամբ Մանուկյանն այս օրերին Հայաստանում չէ, չի պատասխանում հեռախոսագանզերին, նախագահականն ու կառավարությունն էլ պարզապես լռում են այս թեմայով։ Իսկ տեղի ունեցածը, թերևս, վկայում է այն մասին, որ պարտադրված հրաժարականի, այսինքն՝ Մանուկյանին իշխանությունից հեռացնելու հետևում լուրջ դրդապատճառներ են, միգուցե՝ հենց քաղաքական, որր իշխանությունները չեն ցանկանում խոստովանել, կամ էլ՝ անձնական, քանի որ լուրեր էին շրջում, թե նա որոշ շրջանակներում դժգոհել է Սերժ Սարգսյանից։

Նախօրեի հրաժարականից հետո խոսվում էր Մանուկյանին ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանով փոխարինելու մասին, և որ այս պաշտոնանկությունը հենց ՀՅԴ-ի համար «տեղ ազատելու» նպատակով էր։

«ՉԻ» աղբյուրները, սակայն, երեկ պնդում էին՝ սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացված ՀՅԴ-ի համար այլ նախարարություններում առաջիկայում տեղեր կազատեն, բայց արդարադատության նախարարի պորտֆելր ՀՀԿ-ն ոչ մի գնով չի զիջի որևէ այլ կուսակցության, սա նրանց համար սկզբունքի հարց է, որքան էլ որ թեկուզ այլ կուսակցությունից դրված նախարարը, այնուամենայնիվ, ենթակա լինի Սերժ Սարզսյանին։ Մեր աղբյուրները նաև պնդում էին, որ Մանուկյանի «հրաժարականը» հապշտապ է եղել, և նոր թեկնածուի անուն Ս. Սարգսյանը դեռ չի ասել»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս