Սթափեցնող 20 փաստեր մահվան մասին
Մահն անխուսափելի է, և մենք բոլորս մի օր պետք է նայենք նրա դեմքին: Եթե միայն ինչ-որ մեկը չստեղծի անմահության կենսահեղուկ:
Դա այն պահն է, երբ կարելի է ասել, որ ամեն ինչ վերջացած է: Բայց կան նաև այնպիսիները, որոնք հավատում են, որ դա կյանքի մի էտապ է, և մահվանից հետո տեղի է ունենում ռեինկարնացիա: Ինչ էլ որ լինի: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մահվան մասին:
1. Ձախլիկները միջինը 3 տարի ավելի շուտ են մահանում, քան աջլիկները: 
2. Բժշկի անփույթ ձեռագիրը տարեկան սպանում է ավելի քան 700 մարդու: 
3. Մահացածի մարմնի թաղման ավանդույթn առաջացել է 350.000 տարի առաջ: Նեանդերթալցիները թաղում էին մահացածներին, ինչպես մարդիկ: 
4. Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկն ինքնասպանություն է գործում: 
5. Շնաձկները տարեկան 12 մարդ են սպանում: Իսկ մարդիկ շնաձուկ 1 ժամում սպանում են 11.417: 
6. Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մահացել է ավելի քան 100 մլրդ մարդ: 
7. Իտալուհի սերիական մարդասպան Լեոնարդա Չիանչուլլին իր զոհերի մարմիններից կեքս էր պատրաստում և առաջարկում էր հյուրերին: 
8. Մոտ 153 հազար մարդ կմահանա Ձեր ծննդյան օրը: 
9. Էվերեստ լեռան վրա գտնվում են մոտ 200 մահացածների դիակներ, որոնք հիմա` դեպի գագաթը տանող ճանապարհին կատարում են կողմնորոշիչի դեր: 
10. Մարդ ավելի շուտ կմահանա բաղնիքում սայթաքելուց, խեղդվելուց կամ շանթահարումից, քան տեռորիստի ձեռքից: 
11. Մարդ ավելի շուտ կմահանա նրանից, որ գլխին կընկնի կոկոսը, քան նրանից, որ նրա վրա կհարձակվի շնաձուկը: 
12. Հին հույն փիլիսոփա Խրիսիպիոսը մահացել է ծիծաղից` այն բանից հետո, երբ հետևում էր ավանակին, որն ալկոհոլ օգտագործելուց հետո փորձում էր թուզ ուտել: 
13. Մահվանից 3 օր հետո այն ֆերմենտները, որոնք յուրացնում էին Ձեր ընթրիքը, սկսում են յուրացնել Ձեզ: 
14. Ամեն րոպե Ձեր 35 մլն բջիջներ մահանում են: 
15. Ամեն 90 վայրկյանը մեկ մահանում է 1 կին` հղիության կամ ծննդաբերության ժամանակ: 
16. 1923թ. ծնված խորհրդային տղամարդկանց 80 տոկոսը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 
17. Խաչելությունը մինչ օրս Սուդանում համարվում է պատժի պաշտոնական ձև: 
18. Երբ մարդ մահանում է, ամենավերջում իր գործառույթներն է դադարեցնում լսողությունը: 
19. Մադագասկարում մարդիկ Ջամադիխանա կոչվող արարողության ժամանակ հողից հանում են իրենց հարազատների դիակները, պարում են նրանց հետ փողոցներում, ապա սավանները փոխելով` նորից թաղում են: 
20. Մահվան բոլոր դեպքերում հիմնական պատճառը թթվածնի անբավարարությունն է: Այն առաջացնում է մկանային ջղաձգումներ կամ հոգեվարք: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

