Բաժիններ՝

Ջորջ Բուշ-Ավագը կոտրել է պարանոցի ողը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ վերջինս ընկել ու կոտրել է պարանոցի ողը: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է նրա մամլո քարտուղար Ջիմ Մակգրատը:
«Նրա վիճակը կայուն է, նրա հետ ամեն ինչ նորմալ է, սակայն նա պետք է կրի կորսետ»,-գրել է Մակգրատը Twitter-ում:

Ինչպես հայտնում է CNN-ը, Բուշն ընկել է երեկ առավոտյան Մեն նահանգի իր տանը ու ներկայում բուժում է ստանում Պորտլենդի հիվանդանոցում:

«Մենք չենք կարծում, թե նա հիվանդանոցում երկար կմնա»,-ասել է Ջորջ Բուշ-Ավագին մամլո քարտուղարը:

91-ամյա Ջորջ Բուշ-Ավագը Միացյալ Նահանգները ղեկավարել է 1989-1993թթ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031