Բաժիններ՝

Ջոնի Դեփի կինը շների պատճառով դատարան է հրավիրվել

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, Ավստրալիայի դատարան է հրավիրվել այս տարվա մայիսին երկիր երկու շների անօրինական կերպով բերելու համար:

Ավելի վաղ ավստրալական իշխանությունները սպառնացել էին քնեցնել երկու յորքշիրյան տերիերներին, եթե կենդանիները հետ չուղարկվեն ԱՄՆ:

Մայիսի կեսին Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոյսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Դեփը պատրաստվում է երկրից դուրս բերել երկու շների, որոնք սանիտարական վերահսկողություն չէին անցել մուտք գործելիս:
Ավստրալացի նախարարի խոսքով՝ դերասանը կենդանիներին անօրինական կերպով է բերել երկիր:

Ապրիլի 21-ին տերիերներ Պիստոլն ու Բուն Դեփի հետ ԱՄՆ-ից ժամանել էին նրա մասնավոր ինքնաթիռով ու չէին անցել պարտադիր անասնաբուժական վերահսկողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031