Բաժիններ՝

Ընտանիքս թաքցրել եմ հուսալի որջում. Ստերլիգովն արդեն Մոսկվայում է

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվա է մեկնել, հայտնում է Vesti-ն: Ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ շատերը Ռուսաստանից Ստերլիգովի հեռացումը բացատրում են ծայրահեղական БОРН խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու հանգամանքով:

Վարկածներից մեկի համաձայն՝ գործարարը իբր Սլոբոդայում բացել էր մարզական ճամբարներ:

Մոսկվայում Ստերլիգովը ծրագրում է մի քանի հանդիպում ունենալ, որի արդյունքում էլ կորոշի՝ վերադառնա՞լ Ռուսաստան, թե՞ ոչ:
«Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքս թաքցրել եմ հուսալի որջում, իսկ ինքս եկել եմ համոզվելու՝ արդյոք ամեն ինչ նորմալ է: Հուսով եմ՝ նորմալ է: Մենք ցանկանում ենք ապրեկ Ռուսաստանում, քանի որ մենք ռուսներ ենք ու մեզ այստեղ շատ է դուր գալիս: Վերջին շրջանում Ռուսաստանում շատ է հեշտացել գյուղացիական գործերով զբաղվելը՝ ոչինչ չի խանգարում»,-ասել է Ստերլիգովը:
Հիշեցնենք, որ ռուս էքսցենտրիկ գործարարը ընտանիքի հետ շաբաթներ առաջ Ռուսաստանից բնակության նպատակով տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ:
Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, թե պատրաստվում է գնալ Մոսկվա ու հերքել ցանկացած կապ ազգայնականների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս