Ռուսաստանի Պրեմիեր լիգայում փոխվել է լեգեոներների սահմանափակման կարգը
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն հաստատել է առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման նոր ձևաչափը:
Առաջիկա մրցաշրջանում սահմանափակումը կլինի «6+5» ձևաչափով, ինչը թույլ է տալիս խաղադաշտում ոչ ավել, քան 6 լեգեոներների առկայությունը: Մինչ ընդունումը ձևաչափը «10+15» էր, որը հայտավորման էր թույլ տալիս 10 լեգեոների:
Այս նորությունը դժգոհությունների առիթ տվեց, քանի որ շատ ակումբներում հասունանում են խնդիրներ լեգեոներների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում այժմ հանդես են գալիս հայազգի 5 լեգեոներներ:
Սիրարփի Աղաբաբյան