Ըստ Fitch-ի՝ ՌԴ-ում հաջորդ տարի կշարունակվեն տնտեսական դժվարությունները. «ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Միջազգային տնտեսական վերլուծաբանների պնդմամբ, ՌԴ-ում հաջորդ տարի ևս կշարունակվեն տնտեսական դժվարությունները։

Fitch վարկանիշային գործակալությունը երեկ զեկույց է հրապարակել, որտեղ նշել Է, թե 2016 թվականին Ռուսաստանում կգրանցվի նավթի արդյունահանման ծավալի անկում։ Fitch-ը կարծում է, որ դա տեղի կունենա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, ինչպես նաև ածխաջրածինների համաշխարհային շուկայում ցածր գների պատճառով։

Հիշեցնենք, որ ՌԴ նկատմամբ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներից մեկն էլ եղավ նավթի գների կտրուկ անկումը, քանի որ ՌԴ պետական բյուջեի զգալի մասը ձևավորվում էր հենց նավթի վաճառքից ստացված եկամուտներով։ Դրանից հետո ՌԴ տնտեսությունը սկսեց կտրուկ անկում ապրել, ինչն ուղղակի ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ինչ վերաբերվում է նավթի գներին, ապա երեկվա դրությամբ միջազգային շուկայում Բրենտ տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 57 դոլարով։

Կարդացեք «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031