Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նրան տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե, ապա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շարունակել խաղաղ երկխոսությունը քրդերի հետ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի Բրյուսելում արված հայտարարությանը:
Օրեր առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն: 52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 13կգ 170գրամ կշռող միոմատոզ փոփոխված հսկա արգանդը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է թուրքական կառավարության գործողությունները՝ ուղղված ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ, սակայն կոչ է արել տարանջատել ԴԱԻՇ-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունից, որը Թուրքիայում համարվում է ծայրահեղական:
Հուլիսի 27-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-16 ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի տարածքում, Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Ոսկեպար գետը, ներսում հղի կին կա. անհրաժեշտ է օգնություն:
«Մոսկվայի համար Հայաստանում նախատեսվող սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներքաղաքական խնդիրն է»
Դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի վաղը, քանի որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը լրանում է՝ հենց վաղը։
Կրեմլն ու ռուսական գերատեսչությունները հետևում են նավթի գնին, սակայն անկայուն դինամիկայի պատճառով եզրակացությունները հարկավոր է անել՝ ելնելով ավելի երկարատև ժամանակահատվածից, քան շաբաթվա կամ ամսվա ցուցանիշներից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անկարայում ձերբակալվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 15 զինյալ, հայտնում է թուրքական Vatan թերթը:
Fitch Ratings վարկանիշային ընկերությունիը հաստատել է Հայաստանի՝ տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթի վարկանիշը B+ մակարդակի վրա՝ կայուն կանխատեսմամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:
168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիգեն Չետերյանը:
Հուլիսի 26-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում:
Անգամ ամենաբարդ քաղաքական խնդիրներն աշխարհում հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ով այցով գտնվում է երկրի արևմտյան նահանգներում, հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Թուրքիայի Զինված ուժերի տանկերը կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևի՝ «Դեմոկրատական միասնության կուսակցության» (PYD) դիրքերը, որոնք տեղակայված են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, այսօր հայտնել է Hurriyet-ը:
ՀՀ Քնչական կոմիտեի շենքից քիչ առաջ դուրս բերվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյաի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։
Բջջային կապի օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը 2014 թվականի արդյունքներով հայտարարագրել է 43.3 մլրդ դրամ կամ ավելի քան 90 միլիոն դոլար վնաս։
Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Ձախ խմբավորումները Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստում, գրում է թուրքական Vatan թերթը՝ հղում կատարելով երկրի հետախուզությանը (MİT):
Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բայրոյթ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնում՝ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի նոր բեմադրության ժամանակ, ընկել է աթոռից:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով Բեյրութի փողոցները մաքրել կուտակված աղբից, հայտնում է Euronews-ը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական նիստը, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանում էլեկտրականության սակագինը ամենացածրերից մեկն է տարածաշրջանում ու այդպիսին կմնա անգամ թանկանալուց հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում աճուրդի արդյունքները: