Բաժիններ՝

Մերկելը Թուրքիային կոչ է արել տարանջատել ԴԱԻՇ-ի գրոհայիններին քրդերից

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է թուրքական կառավարության գործողությունները՝ ուղղված ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ, սակայն կոչ է արել տարանջատել ԴԱԻՇ-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունից, որը Թուրքիայում համարվում է ծայրահեղական:

Ինչպես հայտնել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը, Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է ահաբեկչության դեմ պայքարի թուրքական կառավարության գործողությունների մասին, որ հաջորդել են Սուրուչի ահաբեկչությանը ու պատմել անվտանգության թուրքական ուժերի դեմ հարձակումների մասին:

Մերկելն առաջարկել է Թուրքիայի ղեկավարությանը ավելի շատ ուշադրություն դարձնել քրդական խնդրի լուծման վրա, որը ավելի է սրվել վերջին օրերին: Դրա հետ միասին, նա իր աջակցությունն է հայտնել Դավութօղլուին ու կոչ արել, որ քրդերի հետ խաղաղ գործընթացը մի կողմ չդրվի, այլ շարունակվի՝ չնայած առկա դժվարություններին, հայտնում է TASS-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031