
Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Քնչական կոմիտեի շենքից քիչ առաջ դուրս բերվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյաի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։
Փաստաբանի խոսքով՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալաքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Արմեն Մելքոնյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանը ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի շուրջ, դիրքորոշում հայտնել, իրեն մեղավոր չի ճանաչել։
«Եվ հետո երբ դուք ինքներդ հնարավուրություն ունենաք ծանոթանալ այս ամեն ինչին, կտեսնեք, որ այս ամեն ինչը սարքած, շինծու մեղադրանք է կոնկրետ Տիգրան Խաչատրյանի դեմ ուղղված»,- ասաց փաստաբանը։
Մեր հարցին, թե արդյոք Տիգրան Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, փաստաբանը պատասխանեց. «Բացարձակ, երեք ամիս է նաքախննությունը իրականացվում։ Երեք ամսվա ընթացքում՝ երբ կանչել են, Տիգրան Խաչատրյանը ներկայացել է, և որևիցե հիմք չունեն որպեսզի Տիգրան Խաչատրյանին կալանավորեն»:
Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք էր տեղափոխվել ձեռնաշղթաներով և դիմակավորված ջոկատայինների ուղեկցությամբ: Քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև նրա հայրը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ առաջիկայում։