Բաժիններ՝

Անգելա Մերկելն օպերայի ժամանակ ընկել է աթոռից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բայրոյթ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնում՝ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի նոր բեմադրության ժամանակ, ընկել է աթոռից:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է կանցլերի ինքնազգացողության վատացման մասին տեղեկությունը: Լրագրողներին հաղորդվել է, որ խնդիրը աթոռի ոտքն է եղել՝ այն պարզապես կոտրվել է:

Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, թե Մերկելն ուշագնաց է եղել առաջին ընդմիջման ժամանակ ու դանդաղ սահել է աթոռից:

Պարբերականի տեղեկություններով՝ բունդեսթագի նախագահ Նորբեր Լամբերտը առաջին օգնությունն է ցուցաբերել Գերմանիայի կանցլերին, սակայն Գերմանիայի կառավարության գլխավոր խոսնակի տեղակալ Գեորգ Շտրայտերը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, թե «Մերկելը հերքում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031