Տիգրան Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդության քննարկումը։

Դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի վաղը, քանի որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը լրանում է՝ հենց վաղը։

Այսօր Տիգրան Խաչատրյանին մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ՝ մեղադրանք է առաջադրվել եվ նախաքննական մարմինը նրան կալանավորելու մասին միջնորդությամբ դիմել է դատարան։ Ի դեպ, նրա պաշտպանը հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Տեսանյութեր

Լրահոս