Թուրքական տանկերը կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևի դիրքերը
Թուրքիայի Զինված ուժերի տանկերը կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևի՝ «Դեմոկրատական միասնության կուսակցության» (PYD) դիրքերը, որոնք տեղակայված են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, այսօր հայտնել է Hurriyet-ը:
PYD-ի դեմ ռազմական օպերացիան սկսվել է այսօր՝ տեղի ժամանակով ժ. 09:00-ին:
Թերթն այլ մանրամասներ չի հաղորդում: Ընդ որում՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը չի հերքում ու չի հաստատում այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետախուզությունը այսօր (MİT) տարածել է տեղեկություն այն մասին, որ PYD-ի մի շարք անդամներ Սիրիայից փախստականների անվան տակ ներթափանցել են Թուրքիա ու պատրաստում են հարձակումներ ռազմական օբյեկտների ու ոստիկանների վրա:
Հաղորդվում է, որ Թուրքիա է ներթափանցել «Դեմոկրատական միասնության կուսակցության» ավելի քան 90 անդամ: