Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն