«Օրանժ Արմենիա»-ն անցած տարվա ամենամեծ վնասով աշխատած ընկերությունն է
Բջջային կապի օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը 2014 թվականի արդյունքներով հայտարարագրել է 43.3 մլրդ դրամ կամ ավելի քան 90 միլիոն դոլար վնաս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության՝ հարկային ծառայության պաշտոնական կայքից։ Վնասի բացարձակ մեծությամբ «Օրանժ Արմենիա»-ն առաջատար է ՀՀ ընկերությունների ցանկում։ Վնասի մեծությամբ երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 32 մլրդ դրամ, երրորդ տեղում՝ «Նաիրիտ գործարանը»։
Հակառակ սրա՝ «Օրանժ Արմենիա»-ի մրցակիցները՝ «Արմենտելը» (Բիլայն ապրանքանիշ) և «Ղ-Տելեկոմը» (Վիվասել ապրանքանիշ) 2014 թվականին ունեցել են ամենամեծ շահույթը։ «Արմենտելը» նախորդ տարում վճարել է 6.6 մլրդ դրամ շահութահարկ, «Ղ-Տելեկոմը»՝ 6.4 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության պամաձայն՝ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Գործարքի գինը առայժմ չի հայտարարվում։