ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ կապված վերջին ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ ՆԱՏՕ-ի արտահերթ նիստն սկսելը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Քրեական դատարանը այսօր մահվան դատավճիռ է կայացրել երկրի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի ռեժիմի 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնց թվում է եղել Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, հայտնում է «Ալ-Արաբիան»:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:
Այսօր «Նաիրի» հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ երաժիշտ, կիթառահար Վահագնիի (Vahagni) հետ:
Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ: Եղանակը հերթական ռեկորդն է սահմանել ՌԴ մայրաքաղաքում տեղումների քանակով: Երեկ Մոսկվայում տեղացել է ռեկորդային թվով տեղումներ՝ 39,1 մմ, հայտնում է TASS-ը:
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:
Համաշխարհային լուսանկարչական մրցույթների մրցանակակիր Հովսեփ Նազարյանն այս տարի արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: Մեզ հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ ծնվել և մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Նորվեգիա, որտեղ էլ հիմնել է իր լուսանկարչական ստուդիան (Pro-file studio):
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կարող է չեղյալ հայտարարվել: «Զինվորական պարտադիր ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնության հեղինակը խորհրդարանական Զուրաբ Ջափարիձեն է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամները երկու կամուրջ են պայթեցրել Թուրքիայի արևելքում՝ Մուշ նահանգում, հայտնում է Milliyet թերթը:
Նա նաև վստահեցրել է, որ իրենց աշխատանքները լինելու են թափանցիկ, և իրեն ամեն ինչ կանենքորպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի։
Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ, մինչև չհասնի ցանկալի արդյունքի, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում:
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Գործակալության 2015թ.-ի 2-րդ եռամսյակի գործունեության արդյունքները, ընթացիկ գործունեության հետ կապված մի շարք հարցեր
Քննարկում ԱԺ-ում՝ «Նաիրիտի» վերագործարկման շուրջ:
Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի շուրջ քննարկումները սկսվեցին 15 րոպե ուշացումով։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առանձնացել էին և ինչ-որ հարց էին քննարկում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից:
Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը, երբ մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 40 աստիճան, իսկ առանձին՝ ոչ ծառածածկ վայրերում՝ 41 աստիճան տաքություն:
Հուլիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Լորդերի պալատի 69-ամյա փոխխոսնակը հեռացել է պաշտոնից տեսանյութի պատճառով, որտեղ մարմնավաճառների հետ կոկաին է օգտագործում
Ողբերգություն է տեղի ունեցել Չինաստանի Ցցինչժոու քաղաքի առևտրային կենտրոններից մեկում: Տեսահսկման սարքերն արձանագրել են երիտասարդ կնոջ մահը շարժասանդուղքին:
Նավթի համաշխարհային գներն այսօր ցուցաբերել են բացասական դինամիկա այն մտավախությունների ֆոնին, որ սև ոսկին շուկայում չափից ավելի շատ է, պահանջարկը՝ անբավարար, վկայում են աճուրդի արդյունքները:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ավելի քան 6 մլն մարդ կարող է սովի մատնվել, եթե Եմենում շարունակվի զինված կոնֆլիկտը, հայտնում է բարեգործական Oxfam կազմակերպությունը:
Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձից և մակագրել:
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է գտել առաջին՝ ամենաբարձր խմբում: