Բաժիններ՝

ԱՄՆ-ը սովամահության եզրին գտնվող բանտարկյալին չի ազատում Գուանտանամոյի բանտից

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Վաշինգտոնի դաշնային դատարանին՝ պահանջելով Գուանտանամոյի բանտից չազատել բանտարկյալներից մեկին՝ կապված վերջինիս առողջական վիճակի վատթարացման հետ:

Ինչպես հայտարարել է եմենցի Տարիկ Բա Օդախի փաստաբանը, իր պաշտպանյալը կշռում է «ընդամենը 34 կգ ու գտնվում է մահվան եզրին»:
2007 թվականից Օդախին կերակրում են պարտադրաբար, քանի որ նա անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ըստ Associated Press-ի տեղեկությունների՝ բանտարկյալը Գուանտանամոյում է պահվում 2002 թվականից ու նրան մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:
ԱՄՆ իշխանությունները նրան կասկածում են «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ: Օդախին Եմեն արտահանձնելու որոշումն ամերիկյան իշխանությունները կայացրել էին դեռ 5 տարի առաջ, սակայն տղամարդը դեռ բանտում է:

BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պենտագոնը խոչընդոտում է այդ բանտից բանտարկյալների ազատմանը, չնայած իրավաբանական հիմնավորումների բացակայությանը:

Ներկայում Գուանտանամոյում պահվում է 116 բանտարկյալ, այդ թվում՝ 69-ը՝ Եմենից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս