
Խոշոր ավտովթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 01 ՏC 707 համարանիշի և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշի 34 FO 740 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել բետոնե քարին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
BMW-ի մեջ գտնվող ուղևորուհուն առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցներն ու նույն ընկերության մաքրության մենեջեր Ռոման Հարությունյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Prado-ի վարորդը քաղաքում հայտնի «Լույսերի Մուշեղ» մականվամբ Մուշեղ Վարդանյանն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: