
ԴԱԻՇ-ի առաջնորդը բռնաբարել է ամերիկուհի պատանդին

ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է պատանդ ընկած ամերիկուհի Քայլա Մյուլլերին, ում սպանության մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին, հայտնում է CNN-ը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, աղջկա ընտանիքին այդ տեղեկությունը դեռևս հունիսի վերջին հայտնել էին ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները:
«Մեզ ասացին, որ Քայլային կտտանքների են ենթարկել, որ նա եղել է Ալ-Բաղդադիի սեփականությունը: Կառավարությունը մեզ այդ մասին ասել է հունիսին»,- ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է ABC News-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ամերիկուհուն կարող էին բռնությամբ ամուսնացնել ջիհադիստների առաջնորդի հետ: