Թբիլիսիի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնապահներին
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ ուշ երեկոյան մեղադրական դատավճիռ է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնապահների նկատմամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Դատավճիռը կայացվել է 6-ժամյա խորհրդակցության արդյունքում:
Դատարանի որոշմամբ՝ Միխայիլ Ձաձամիան ազատազրկման է դատապարտվել 11 ամիս ու 41 օրով: Նրա վրա տարածվել է համաներում ու արդյունքում նա ազատազրկվել է 8 ամիս և 23 օր ժամկետով: Կապված այն բանի հետ, որ նա նախնական կալանքի տակ է գտնվել, Ձաձամիան մասնակի կրել էր իր պատիժն ու ազատ է արձակվել:
Ժվանիայի երկրորդ թիկնապահը՝ Կոբա Խարշիլաձեն դատապարտվել է 1 տարի ու 9 ամսվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Զուրաբ Ժվանիան մահացել էր 2005 թվականի փետրվարին: Ինչպես հաղորդվում է, երկու թիկնապահների նկատմամբ դատական գործը հարուցվել էր մի քանի ամիս առաջ: Նրանք մեղադրվում էին իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կարգով կատարելու մեջ:
Մասնավորապես, դատախազությունը նրանց մեղադրում էր նրանում, որ փետրվարի 3-ի գիշերը նրանք մենակ են թողել Ժվանիային բնակարանում վերջինիս ծանոթներից մեկի՝ Ռաուլ Յուսուպովի հետ:
Հենց այդ բնակարանում էլ գիշերը թիկնապահները հայտնաբերել էին Ժվանիայի ու Յուսուպովի մարմինները, ովքեր ենթադրաբար մահացել են գազի արտահոսքից:
Վրաստանի նախկին վարչապետի ազգականները պնդում են, որ նրան սպանել են: