Բաժիններ՝

Սուդանում ուսանողուհուն ջինս կրելու համար դատապարտել են մտրակի հարվածների

Սուդանի Խարթում քաղաքի դատարանը 19-ամյա Ֆարդոս ալ-Թումին դատապարտել է մտրակի 20 հարվածի ջինս կրելու համար, հայտնում է CNN-ը:

Ինչպես պատմել է նրա փաստաբանը, աղջկան կալանավորել էին հունիսի 25-ին տեղի եկեղեցուց ոչ հեռու: Դատավորը, հղում կատարելով գործող օրենքին, նման հագուստը համարել էր անպարկեշտ:
Բացի այդ՝ ուսանողուհին ստիպված է լինելու վճարել 500 սուդանյան ֆունտ (մոտ 82 դոլար) տուգանք:

Amnesty International-ի իրավապաշտպանները ստորագրահավաք են սկսել համացանցում՝ նպատակ ունենալով դիմել Սուդանի իշխանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս