
Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը օգոստոսի 17-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը օգոստոսի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացի Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Ինչպես նշվում է, երկու երկրների նախարարները կքննարկեն Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները՝ Իրանի միջուկային ծրագրի համատեքսում:
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպանությունը հաստատել էր Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան: