Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին և 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին:
Նախքան արդարադատության նախարարությունում աշխատելը, Մերին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Այստեղ որոշ ժամանակ առաջ խնդիրներ են առաջացել, ինչի համար Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ժամանակավորապես աշխատանքից ազատել է Թուրքիայում Ֆրանսիայի պատվո հյուպատոսին այն բանի պատճառով, որ նա կարող էր նավակներ վաճառել ներգաղթյալներին, հայտնում է AFP-ն:
Սեպտեմբերի 11-ին, 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Բաբաջանյան խճուղում այրվում է չշահագործվող, վառելիքով չբեռնավորված ցիստեռն տիպի բենզատար ավտոմեքենա:
Շաբաթ առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին մի քանի ֆիթնես-թեստ կանցնի, այն բանից հետո, երբ ուրբաթ ժամանակից շուտ լքեց թիմի մարզումները:
Սեպտեմբերի 13-14-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում, 15-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Հայ Ազգային կոնգրես», «Ժառանգություն», ՀԺԿ, «Ազգային համաձայնություն», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», ԱԻՄ կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը եւ բազմաթիվ ՀԿ-ներ եւ քաղաքացիական նախաձեռնություններ այսօր ձեւավորեցին «Ոչ»-ի ճակատը։
«Ինչպես տեղյակ եք, մեր եւ Մոսկվայի միջեւ բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ»:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին և 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին:
«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:
«Երբեք ոչ ոքի պետք չէ բացել սիրտը և, իհարկե, պետք է լինել լիրբ, այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ OK կլինի»:
«Երբ «Ո՛չ թալանին» շարժումը դեռ Ազատության հրապարակում էր, և չէին գնացել Բաղրամյան, գնացի, որ հարթակից խոսեմ, բայց տղաները մոտեցան ու ասացին. «Պարոն Սադոյան, գիտենք, որ դուք մեզ կարող եք օգտակար լինել, բայց եթե ձեզ խոսք տանք, պետք է ՕԵԿ-ին էլ տանք, իսկ մենք որոշել ենք մեր ուժերով անել»: Ասացի՝ շատ լավ եք անում, ես հենց հիմա հարթակից կիջնեմ»,- այսօրվա ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 7-րդ համաժողովին
«Բոլորիս կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, մեծ և փոքր հաղթանակներից, անշուշտ, նաև մեծ ու փոքր խնդիրներից։ Չկա այս աշխարհում որևէ մեկը, որ խնդիր չունենա։ Խնդիրները լուծվող են և լուծվում են, բայց կյանքը շարունակվում է։ Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ նոր հաջողություններ։ Դուք չեմպիոններ եք։ Ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ հաճույքով մասնակցում եք այս մրցույթներին»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Հոկտեմբերի 25-31-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երկրորդ Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացվել նախարարության աշխատակիցներից մեկը, ում նախարարությունում «Վարդա» էին ասում:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Վերջին դեպքերն էլ հստակ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չհիմնավորված էր, իսկ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ վասալական հարաբերությունների պարտադրում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«ՌԴ–ն պետություն է և ցանկացած միջոցառում, գործընթաց կարող է իրեն թույլ տալ, սակայն մեկը մյուսի հետ խառնելն անիմաստ է և արհեստական, որովհետև, եթե ՌԴ-ն որևէ թելադրանք ունի ՀՀ-ին ասելու, կամ ստիպելու, որ ՀՀ-ն գնա այդ քայլին, նա կասի դրան վերաբերող անուղղակի կամ ուղղակի միջոցներով, բայց Սոչիի 200 կիլոգրամ թառափի ոչնչացումը բոլորովին չի առնչվում նորվեգական սաղմոնի հետ՝ ուղղակի կամ անուղղակի ձևով»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
Հայ ժողովրդի համար պատերազմի ռեալ վտանգը սկսել է Հայկի և Բելի ժամանակներից, իսկ արցախյան պատերազմի մասով արդեն 26-րդ տարին է, ամեն վայրկյան տարբեր կարգավիճակներով մեծ վտանգներ կան։ Այսօր էլ սահմանին լարվածությունը շատ է, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու այդքան հնարավորություն չունի, մանավանդ, որ մեր նախագահ Սերժ Սարգսյանը գոյություն ունի։
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս են՝ մեր պատմական հողը: 20-րդ դարի սկզբին Զանգեզուրն անջատելով Ադրբեջանից ու այն փոխանցելով Հայաստանին՝ ըստ էության խախտվեց ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը:
Շվեյցարական դերբիում Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Սթեն Վավրինկային, իսկ Նովակ Ջոկովիչը ջախջախեց Մարին Չիլիչին:
Պյատիգորսկի քաղաքային ադմինիստրացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևը, ում համերգը պետք է տեղի ունենար քաղաքի 235-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, շտապ կարգով հոսպիտալացվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է արագ «երեք հիմնարար փոփոխություններ կատարել» կազմակերպության հիմնարար գործունեության մեջ, որպեզի այն համապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
Ավարտվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 25-րդ հոբելյանական ուսումնական տարին, որը տարիներ շարունակ ճանաչվում է որպես հանրապետության լավագույն կրթական հաստատություններից մեկը: