Բաժիններ՝

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացրել «Վարդային»

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացվել նախարարության աշխատակցուհի՝ Մերի Գևորգյանին, ում նախարարությունում «Վարդա» էին ասում:

«Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկարները:

Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը: Ասում են՝ նորանշանակ նախարարը հեռացրել է նաև Հովհաննես Մանուկյանի մյուս օգնականին, ով նշանակվել էր այդ աշխատանքին վերջինիս հեռացումից հաշված օրեր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս