Զանգեզուրը Հայաստանին փոխանցելով կտրվել է ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը. Իլհամ Ալիև
Երեկ Աստանայում կայացել է թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին, խոսել Զանգեզուրը վերադարձնելու խնդրի ու թյուրքական աշխարհի կարևորության մասին: Այս մասին հայտնում է Trend-ը
«Մեծ նշանակություն ունեն նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այսօր ընդունվելիք հռչակագրում կան շատ արժեքավոր մտքեր՝ կապված հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:
Որքան գիտեք, Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է: Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ դարերով ապրել է ու ստեղծագործել այդ հողերի վրա:
Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս են՝ մեր պատմական հողը: 20-րդ դարի սկզբին Զանգեզուրն անջատելով Ադրբեջանից ու այն փոխանցելով Հայաստանին՝ ըստ էության խախտվեց ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը: Բնականաբար, մեր կապն օրեցօր ուժեղանում է, սակայն աշխարհագրորեն մենք բաժանված միմյանցից տարանջատված ենք», – ասել է Ալիևը Աստանայում:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների դեմ անարդարություն է գործադրվել նաև 20-րդ դարի վերջին՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: