Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերության ոսկու տոնավաճառի աշխատակցի անհետացման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացի Ն.Հարությունյանի անհետացման հանգամանքները:

2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Ն.Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ: 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):

Նախաքննությունը շարունակվում է:

Օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ Ն.Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս