Բաժիններ՝

Հայտնի է՝ ով է միջնորդել արդարադատության նախարարությունում աշխատանքի տեղավորել Մերի Գևորգյանին. նոր մանրամասներ. armlur.am

Մի քանի օր է՝ լրատվամիջոցները քննարկում են, թե ում է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը աշխատանքից ազատել այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի օր հետո: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի նախկին օգնական Մերի Գևորգյանը, ով էլ հեռացվել է աշխատանքից, նախարուրությունում սկսել է աշխատել 2015 թվականի հունվար ամսից:

Ըստ կայքի տեղեկությունների՝ նախքան արդարադատության նախարարությունում աշխատելը, Մերին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Այստեղ որոշ ժամանակ առաջ խնդիրներ են առաջացել, ինչի համար Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է: Կայքի տեղեկությունների համաձայն` 25-ամյա աղջիկը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկի` ՀՀ ֆինասների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի բարեկամուհին է: Հովհաննես Մանուկյանին հենց Դավիթ Սարգսյանն է խնդրել նրան ընդունել աշխատանքի, քանի որ աղջիկը մասնագիտությամբ իրավաբան է:

Հիշեցնենք, որ ԱՆ նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր պարզաբանել է, թե ինչու է աշխատանքից հեռացվել Մերի Գևորգյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս