Բաժիններ՝

Պան Գի Մունը առաջարկում է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության մեջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է արագ «երեք հիմնարար փոփոխություններ կատարել» կազմակերպության հիմնարար գործունեության մեջ, որպեզի այն համապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդատվությունները ներկայացված են 139-էջանոց զեկույցում, որը վերաբերում է «երկնագույն սաղավարտների» շարժունակության ու պատրաստականության բարձրացմանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպությունը առաջին հերթին պետք է կենտրոնանա կոնֆլիկտների կանխարգելման ու միջնորդական ջանքերի վրա, ինչն ինքնին կազատի երկարաժամկետ խաղաղարար գործողությունների անցկացումից:

«Հարկավոր է փոխել այն, թե ինչպես ենք մենք պլանավորում ու անցկացնում ՄԱԿ-ի խաղաղարար օպերացիաները, որպեսզի դրանք դառնան առավել մոբիլ, ճկուն»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ իր առաջարկած փոփոխությունները չեն առնչվի խաղաղարար առաքելության հիմնարար սկզբունքներին:

Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ը 16 օպերացիա է անցկացնում մոլորակի ամենաթեժ կետերում: Դրանցում ներգրավված է 105 հազար ոստիկան ու զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս