Բաժիններ՝

«Նրանք մարդիկ չեն, այլ ուղղակի խոզեր». Եվա Ռիվասն իր ընկերների մասին

Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ, առանց անուններ նշելու, խոսել է իրեն դավաճանած ընկերների մասին:

«Վերջին երկու շաբաթն ինձ համար եղել է դժվար, եւ իմ շրջապատը ցույց տվեց իր իրական դեմքը: Թվում է՝ փոքրիկ աղջնակ չեմ, հիմար չեմ, սակայն առաջվա նման միամիտ եմ եւ վստահում եմ մարդկանց: Կուրորեն հավատում եմ «մարդ» մեծագույն հասկացությանը եւ ուրախանում, որ ինձ հենց նրանք են շրջապատում, սակայն հետո, պարզվում է, որ նրանք մարդիկ չեն, այլ ուղղակի ԽՈԶԵՐ:

Դուք ձեզ ընկեր էինք համարում, երբ պետք էր զբոսնե՞լ, զվարճանա՞լ եւ գլուխ գովալ, որ ինձ ճանաչու՞մ եք:  Երբ պետք էր, որ ինչ-որ տեղ անվճար երգեի՞, թե՞ պարզապես քայլեի սրահում՝ ինչպես 2 մետրանոց տիկնիկ:

Իմ անկեծորեն չմերժելու հետեւանքը տալիս է իր պտուղները, բայց ես փոխհատուցում կստանամ Աստծուց, իսկ, ահա, դուք, «ընկերներ», եթե պետք լինեմ, չզանգեք եւ չհարցնեք, թե ինչպես են իմ գործերը, քանի որ գրողի ծոցը կուղարկեմ ձեզ հենց առաջին նախադասությունից հետո:

Փոքրացրել եմ իմ շրջապատը եւս 50 տոկոսով: Կեղտից մաքրվելը միշտ հաճելի է. ավելի պարզ ես տեսնում, թեթեւ քայլում: Շատ եմ սիրում իմ իրական ընկերներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ սիրում եք ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Գնահատում եք բնավորության, ոչ թե կարգավիճակիս համար, երբ կողքիս եք, երբ լավ եք զգում եւ վատ: Եվ վերջում՝ երբեք ոչ ոքի պետք չէ բացել սիրտը և, իհարկե, պետք է լինել լիրբ, այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ OK կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս