Բաժիններ՝

Թուրքիայում Ֆրանսիայի հյուպատոսը, հնարավոր է՝ նավակներ է վաճառել ներգաղթյալներին

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ժամանակավորապես աշխատանքից ազատել է Թուրքիայում Ֆրանսիայի պատվո հյուպատոսին այն բանի պատճառով, որ նա կարող էր նավակներ վաճառել ներգաղթյալներին, հայտնում է AFP-ն:

«Նախարարը հենց նոր հրաման է արձակել նրան ժամանակավորապես աշխատանքից հեռացնելու մասին»,- գործակալությունը մեջբերել է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Հաղորդագրությունը հայտնվել է հեռուստատեսային ռեպորտաժի ցուցադրումից անմիջապես հետո, որտեղ ներկայացվում էր ենթադրաբար, պատվավոր հյուպատոսին պատկանող՝ լողալու համար անհրաժեշտ պարագաներով խանութը:

Ինչպես ցուցադրվել էր ռեպորտաժում, խանութի դրսի մասում կախված է եղել Ֆրանսիայի դրոշը: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռեպորտաժը նկարահանվել է Թուրքիայի Բոդրում քաղաքում, որտեղից բազմաթիվ ներգաղթյալներ ուղևորվում են Հունաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930