Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից…
Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ:
Երեկ Հոլանդիայի Գիլզե-Ռիջեն ռազմաբազայում այդ երկրի թռիչքային անվտանգության գործակալության ներկայացուցիչները որոշ տվյալներ են հրապարակել 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի օդային տարածքի վրա կործանված մալազիական «Բոյինգ-777» ինքնաթիռի անկման հետաքննության հայտնաբերած փաստերի մասին:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, ներմիացման եւ ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը:
Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:
Դա վարձատրություն է քահանայի՞ն, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.23-ից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ և Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 8 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1593 կրակոց, ժամը 16.21-ից մինչև 16.36–ը Արագածոտնի մարզի Արագած համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը դեռեւս իրավապահներին չի տրամադրել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին եւ դրա հիման վրա հայտարարել, որ, իր կարծիքով, իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Նա դստերը նախկին կնոջը վերադարձնելու նպատակով, առանց նախապես տեղեկացնելու՝ գնացել է վերջինիս բնակարան, սակայն նա տանը չի եղել, ինչի պատճառով նույն օրը բնակարանի հյուրասենյակում թքել է նախկին կնոջ դեմքին, բռունցքով հարվածել, հրել ու վայր գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկա մայրցամաքների հայտնագործման օրը: Շատերի համար Կոլումբոսի այս հայտնագործությունը հպարտանալու առիթ է, սակայն ոմանք տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ:
Դերասանուհի Մարինա Վլադին բացատրել է, թե ինչու է աճուրդի հանել Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրը:
Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով նորածին երեխային կոչել: Մորաքույրս խորհուրդ չի տալիս՝ ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ երիտասարդ եղբայրը
Ճապոնացիների համար արյան խումբը նույնն է, ինչ կենդանակերպի նշանը:
Ներկայացնում ենք հրաշք միջոց, որը կօգնի ազատվել սպիտակ մազերից՝ առանց որևէ հավելյալ քիմիական տարրի:
ԴԱԻՇ-ը «ռուս ու ամերիկաց խաչակիրներին» սպառնացել է սրբազան ջիհադ իրականացնել:
Թոմաս դը Վաալը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իլհամ Ալիևն Ադրբեջանը դարձրել է Եվրոպայի ամենաբռնատիրական երկիրը` մեծացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունն ու անվանելով հայերին «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ», իսկ սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրեց իր սեփական քաղաքական հռետորաբանությունը`թողնելով հասարակական անորոշության իր նախկին դիրքերը և Ղարաբաղը կատեգորիկ կերպով Հայաստանի անքակտելի մաս հռչակելով:
Եթե չի կարելի երդվել, ապա ինչո՞ւ են զինվորները, բժիշկները, պետության նախագահը երդում տալիս, ինչո՞ւ են վկաները դատարանում երդվում։
Ջոն Լենոնը ցանկություն ուներ ինտիմ հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն չէր համարձակվում այդ քայլին գնալ իր կաշկանդվածության պատճառով, խոստովանել է նրա կինը՝ Յոկո Օնոն, The Daily Beast-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում, եթե հաղթի նախագահական ընտրություններում, հայտնում է NME-ն: