Բաժիններ՝

Բախտավոր մարդ եմ, «Շտապօգնությունը» կողքս էր. պատմում է Անկարայում պայթյունից վիրավորված հայը. news.am

Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուդի Փուլաթյանը, որը բուժում է ստանում Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, նշել է, որ իր կարծիքով՝ կատարվածը դժբախտ դեպք չէր:

«Պայթյունի վայրը շատ մոտ էր Ազգային հետախուզության ծառայության, Էրդողանի նստավայրին եւ ոստիկանության գլխավոր մասնաշենքին: Այնպես որ անհնար է ուշադրություն չդարձնել այս փաստի վրա: Երբ ես եկա հանրահավաքի հրապարակ, ես շարժվեցի դեպի այն վայրը, որտեղ կանգնած էին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները»,- ասել է նա:

Ռուդին պատմել է, որ երբ պայթյունը որոտաց, ինքը 20 մետր հեռու էր հրապարակից: Սկզբում, նա չի հասկացել, որ ոտքը վնասվել է.

«Սակայն ես բախտավոր մարդ եմ, որովհետեւ «Շտապօգնության» մեքենան կողքիս էր, ես կարողացա արագ նստել, որովհետեւ դրանից անմիջապես հետո ոստիկանությունը եկավ եւ սկսեց արցունքաբեր գազով ցրել ցուցարարներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս