Յոկո Օնոն խոստովանել է, որ Ջոն Լենոնն իրականում բիսեքսուալ է եղել
Ջոն Լենոնը ցանկություն ուներ ինտիմ հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն չէր համարձակվում այդ քայլին գնալ իր կաշկանդվածության պատճառով, խոստովանել է նրա կինը՝ Յոկո Օնոն, The Daily Beast-ին տված հարցազրույցում:
«Մենք լուրջ խոսակցություն ունեցանք այդ մասին ու եկանք եզրակացության, որ բիսեքսուալ ենք: Սակայն մենք թաքցնում ենք մեր մյուս կողմը, քանի որ հասարակությունը նման բաների հավանություն չի տալիս»,- խոստովանել է Օնոն:
Նա մեկնաբանել է նաև լուրերն այն մասին, թե Լենոնը սեռական հարաբերություն է ունեցել The Beatles-ի մենեջեր Բրայան Էփշթեյնի հետ: Էփշթեյնը միասեռական էր, ու Լենոնը նրա հետ իր հարաբերությունները նկարագրել է որպես «գրեթե սիրավեպ, սակայն չիրականացած»: Յոկո Օնոն հայտնել է, որ Լենոնն իրեն այդ մասին պատմել է «շատ բացահայտ, ու ես չեմ կարծում, թե նրանց միջև սեքս եղել է»:
Լենոնի այրու խոսքով՝ իր հետ զրույցում երաժիշտը ասել է, որ սեռական հարաբերություններ չի ունեցել տղամարդկանց հետ միայն այն բանի պատճառով, որ երբեք չի հանդիպել բավականաչափ գեղեցիկ տղամարդու: