Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը ռուսներին ու ամերիկացիներին սպառնացել է սրբազան ջիհադով

ԴԱԻՇ-ը «ռուս ու ամերիկաց խաչակիրներին» սպառնացել է սրբազան ջիհադ իրականացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի մամլո քարտուղար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանիի աուդիոուղերձին:

Դրանում, մասնավորապես խոսվում է ռուսների ու ամերիկացիների դեմ պայքարի մասին, ովքեր «խաչակրաց արշավանք են սկսել մուսուլմանների դեմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայում օդային օպերացիա է անցկացնում՝ աջակցություն ցուցաբերելով երկրին իսլամիստների դեմ պայքարում:
Բացի Ռուսաստանից, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ԴԱԻՇ-ին հարվածներ է հասցնում նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը գոյություն ունի տարուց ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս