«Զգում էի, որ «Բարսելոնայի» երկրպագուների մեծամասնությունը դժգոհ էր ինձանից». Ֆաբրեգաս
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Բարսելոնայում» խաղալուց հետո Անգլիա վերադառնալու իր որոշումը: «Կապտանռնագույնների» սանը պատանի հասակում տեղափոխվել է լոնդոնյան «Արսենալ»: 2011թ. ամռանը նա նորից հայտնվեց կատալոնյան ակումբում, իսկ 2014թ. դարձավ «կապույտների» ֆուտբոլիստ:
«Ակնհայտ է, որ ես կարոտում եմ «Բարսելոնան», չէ՞ որ այնտեղ է անցել իմ կյանքի մեծ մասը: Ես նույնիսկ վերադարձա այնտեղ 3 տարով, որպեսզի խաղամ հարազատ ակումբում, բայց Լոնդոնում ինձ հոյակապ են վերաբերվում: Լավ էին ինձ վերաբերվում «Բարսելոնայո՞ւմ»: Նայած՝ ինչպես այդ հարցին մոտենաս, բայց մտածում եմ, որ՝ այո: Չնայած, բաժանվելուց առաջ ամեն ինչ այնքան էլ լավ չէր, երկրպագուների մեծ մասը դժգոհ էին: Ես դա նկատեցի և որոշեցի, որ ավելի լավ կլինի հեռանալ»,- Ֆաբրեգասին է ցիտում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը