Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Երեկվա Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ելույթներից հետո լռում ենք։ Լռում ենք ոչ թե որովհետեւ չենք վիրավորվել կամ չենք ցավում, այլ լռում ենք, որովհետեւ, այնուամենայնիվ, չենք ուզում մեղք գործել (եւ կաշխատենք չգործել)։
Ուղղակի զարմանալի է. իր սրտի մեջ նենգություն եւ մաղձ ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել եւ Հաղորդություն ստանալ։ Ինչպե՞ս կարող է հայհոյողը աղոթք անել։ Ինչպե՞ս կարող է ատողը բարեփոխել։ Ինչպե՞ս կարող է բաժանողը կարգավորել։ Հակոբ Պարոնյանը կասեր. «հայհոյանք = փաստերու սով»։ Իսկ մենք շարունակում ենք աղոթել մեր ազգի համար՝ վանելով մեզնից դառնություն եւ բարկություն»։

