
Անչափահասը 420.000 դրամ էր գողացել

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, 1953 թ. ծնված Ժորա Կ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ իր տնից գողացել են 420.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 2000 թ. ծնված Ջ. Մ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ջ. Մ.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:
Կատարվում է քննություն: