Բաժիններ՝

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումները որակել է որպես կեղծ լուրեր։ Այս մասին նա ասել է RTVI-ի հետ զրույցում։

«Դուք գիտեք, որ այդ ամենը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորը տեղեկատվական ստեր են, որոնք նպատակադրված տարածվում են լրատվական դաշտում», – ասել է պաշտոնյան։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։

Լրագրողների հետ զրույցում, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կմոբիլիզացնի ևս 300 000 զինվոր: Սակայն, ըստ Զելենսկու, խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31