
Նեյմարն իր խաղով ստիպել է մարդկանց մոռանալ Մեսսիի մասին

Մադրիդյան «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ալֆոնսո Պերեսը գովասանքի խոսքեր է ասել «կապտանռնագույնների» հարձակվող Նեյմարի հասցեին: Նա մասնավորապես ասել է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն իր խաղով ստիպում է երկրպագուներին չհիշել վնասվածք ստացած Լիոնել Մեսսիի բացակայության մասին:
«Մեսսիի բացակայությունն ապացուցեց, որ Նեյմարը և Սուարեսն ընդունակ են իրենց ետևից տանել թիմը: Նեյմարը դաշտում որոշիչ դեր է կատարում: Թվում էր, թե Մեսսիի բացակայությունը կթուլացնի «Բարսելոնայի» խաղը, բայց Նեյմարն իր ելույթներով ստիպում է մարդկանց մոռանալ Մեսսիի մասին»,- Ալֆոնսոյին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը