
«Ռեալն» իմ տունն է, բայց դեռ ժամանակ կլինի իմ ապագայի մասին խոսելու համար. Ռաուլ

«Ռեալ Մադրիդի», «Շալկե-04»-ի և քաթարյան «Ալ-Սադ» ակումբի նախկին հարձակվող Ռաուլը, ով ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան, նշել է, որ իր համար ամեն ինչից բարձր մարդկանց սերն է: Ռաուլը մարզակոշիկները կախել է մեխից «Նյու Յորք Կոսմոսում» Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի եզրափակչից հետո, որում իր թիմը հաղթել է «Օտտավա Ֆյուրիին» 3:2 հաշվով:
«Ես ցանկանում եմ շարունակել հաճույք ստանալ ֆուտբոլից, չնայած այն բանին, որ արդեն չեմ կարող դա անել՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Իմ կյանքում այլ փուլ է սկսվում: Ինձ համար ամենակարևորը հանդիսանում է շատ մարդկանց, ակումբների, որտեղ ես խաղացել եմ, և մրցակիցների սերը: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա «Ռեալն» իմ տունն է, բայց դեռ ժամանակ կլինի այդ մասին խոսելու համար»,- Ռաուլին է մեջբերում է Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը