
Հովիկ Աբրահամյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում այսօր բացված ցավակցությունների գրքում: